Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան տարեթվեր

Քրիստոսի հարության տոնը` Զատիկը, քրիստոնեական ամենամեծ և պայծառ տոնն է

Քրիստոսի հարության տոնը` Զատիկը, քրիստոնեական ամենամեծ և պայծառ տոնն է

Զատիկը Հայաստանում. Զատիկ հայերեն բառը հավանաբար ծագում է «ազատություն, ազատել» բառից և նշանակում է տառապանքներից, չարից, մահից ազատում: Զատիկին միմյանց ողջունելով, հայ քրիստոնյաներն  ասում են.  


Քրիստոս յարեաւ ի մեռելոց,
Օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի:


Հարության գաղափարը քրիստոնեության մեջ հիմնական գաղափարներից է: Նրա իմաստը մահվանից նոր կյանք, երկրից երկինք անցումն է: Հին եկեղեցին Զատիկի օրը նշում էր նաև Քրիստոսի Խաչելիության օրը:


Չորրորդ դարից սկսած շեշտը դրվեց Հարության վրա, որը կրեց հիմնական միտքը: Զատիկի ստույգ օրը երկար ժամանակ բանավեճի թեմա է եղել:


Առաքելական կանոնները պահանջում են Զատիկը տոնել Մեծ պահքից քառասուն օր անց: Արևելյան քրիստոնյաները` հետևելով հուդայական-քրիստոնեական ավանդույթին, հուդայական լուսնային օրացույցով այն տոնում էին Նիսանի 14-ին: Հռոմում Զատիկը տոնվում էր առաջին նորալուսնից հետո առաջին կիրակի օրը` գարնանային գիշերահավասարով:


Կապված նրա հետ, որ Զատիկի օրը կապված է լուսնային օրացույցից, այն շարժական տոն է, և նրա օրը ամեն տարի տարբերվում է: Հարցը լուծվել է Առաջին տիեզերաժողովում, հաստատվելով, որ Զատիկը պետք է նշել լիալուսնի հաջորդ կիրակին, որ գալիս է գարնանային գիշերահավասարից հետո:

 

Զատիկը ուղղահավատների մոտ


Քրիստոսի հարության տոնը քրիստոնեական ամենամեծ և պայծառ տոնն է: Այն նաև կոչվում է Զատիկ, այսինքն մեր անցումը մահվանից կյանք, և երկրից երկինք:


Քրիստոս յարեաւ ի մեռելոց և ողջ աշխարհի համար սկսվեց իրական գարունը, պայծառ, ուրախ առավոտը նոր կյանքի: Քրիստոսի հարությունը կյանքի առաջին իրական հաղթանակն է մահվան հանդեպ:


Ահա թե ինչպես է դա եղել.


Իր տառապանքների և մահվան երրորդ օրվա գիշերը իր աստվածային ուժով Հիսուս Քրիստոսը կենդանացավ, այսինքն հարություն առավ մեռելներից: Նրա մարդկային մարմինը վերափոխվեց: Տեղից չշարժելով քարը, չխախտելով սինեդրոնիան կնիքը, և պահակների  համար անտեսանելի՝ նա դուրս եկավ գերեզմանից: Այդ պահից ի վեր զինվորները, իրենք էլ չիմանալով այդ մասին, պահպանում էին դատարկ գերեզմանը:


Հանկարծ եղավ մեծ երկրաշարժ, երկնքից իջավ Տիրոջ հրեշտակը: Նա Քրիստոսի գերեզմանից  շրջեց քարը և նստեց նրա վրա: Նրա տեսքը շանթի էր նման: Պահակություն անող զինվորները վախեցան և կարծես մեռած լինեին, իսկ հետո, արթնանալով վախից, փախան:


Այդ օրը (շաբաթվա առաջին օրը), հենց որ վերջացավ շաբաթօրյա հանգիստը, շատ վաղ արևածագին Մարիամ Մագդաղենացին և այլ կանայք, վերցնելով իրենց եփած մեռոնը(մյուռոն), գնացին Տիրոջ գերեզման, որ այն քսեն Տիրոջ մարմնին, քանի որ նրանք չէի  հասցրել այդ անել թաղման ժամանակ (Այս կանանց Եկեղեցին կոչում է մեռոնակիր): Նրանք դեռ չգիտեին, որ Տիրոջ գերեզմանը հսկում են և , որ այն կնքել են: Այդ իսկ պատճառով նրանք չէին ակնկալում այնտեղ որևէ մեկին հանդիպել և ասում էին իրար, թե ո՞վ կշրջի քարը: Այն շատ մեծ էր:


Մարիամ Մագդաղենացին, առաջ անցնելով մյուս կանանցից, առաջինը հասավ գերեզմանին: Դեռ չէր լուսացել, մութ էր: Մարիամը, տեսնելով, որ քարը շրջած է, անմիջապես եկավ Պետրոսի և Հովհաննեսի մոտ և ասաց. «Տիրոջը տարել են գերեզմանից և չգիտենք՝ ո՛ւր են դրել»: Նման խոսքեր լսելով՝Պետրոսը և Հովհաններսը վազեցին դեպի գերեզման: Մարիամ Մագդաղենացին հետևեց նրանց:


Այս ժամանակ գերեզմանին մոտեցան մյուս կանայք, որ եկել էին Մարիամ Մագդաղենացու հետ: Նրանք տեսան, որ քարը շրջած է գերեզմանից: ԵՎ երբ կանգնեցին, տեսան շողացող հրեշտակին՝ նստած քարի վրա: «Նա այստեղ չէ:  Նա հարություն է առել, ինչպես ասել էր, երբ դեռ ձեզ հետ էր: Եկե՛ք տեսեք այն տեղը, ուր պառկած էր Տերը: Իսկ հետո արագ գնացեք և ասացե՛ք Նրա  աշակերտներին, որ Նա հարություն է առել մեռելներից»:


Նրանք մտան գերեզման, և չգտան Հիսուս Քրիստոսի մարմինը: Սակայն նայելով՝ տեսան սպիտակ շորերով հրեշտակին, նստած Քրիստոսի դրված տեղից աջ: Նրանց սարսափ պատեց:


Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ սարսափեք: Հիսուս Նազովրեցին հարություն է առել: Նա այստեղ չէ: Ահա այն տեղը, ուր նա դրված էր: Դե գնացե՛ք, ասացե՛ք Նրա աշակերտներին և Պետրոսին, որ իր ուրացմամբ զրկվեց աշակերտ լինելուց, որ Նա կդիմավորի ձեզ Գալիլեայում, այնտեղ էլ նրան կտեսնեք, ինչպես որ Նա ասել է ձեզ»:


Երբ կանայք անգիտակից կանգնած էին, հանկարծ նրանց երևացին երկու հրեշտակ` փայլող հագուստով: Կանայք վախից գլուխները գետնին կախեցին:


Հրեշտակներն ասացին նրանց. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Նա այստեղ չէ: Նա հարություն է առել: Հիշե՛ք, ինչպես էր նա ձեզ ասում, երբ դեռ Գալիլեայում էր, Աստծո որդին տրվելու է մեղավոր մարդկանց ձեռքը, խաչվելու է և երրոդ օրը հարություն է առնելու»:


Զատիկը սկսվում է շաբաթ կեսգիշերին, այն կցված է հոգևոր ուրախությամբ և ցնծությամբ: Այս հանդիսավոր հիմն է Քրիստոսի հարության համար, աստծո և մարդու հաշտություն, կյանքի հաղթանակ մահվան նկատմամբ:


Զատիկն ամեն տարի ամսվա տարբեր օրերի են նշում և նրա ժամանակը անցնում է իր թվից, բայց միշտ լինում է կիրակի օրը: Բոլոր տոները՝ Զատիկի հետ օրացույցով կապված (Ծաղկազարդ, Զատիկ, Համբարձման և Երրորդության), նույնպես փոխում են իրենց ամսաթիվը և կոչվում են շարժական տոներ: Տասներկու այլ տոներ (Սուրբ Ծնունդ, Խաչելիություն և այլն) ունեն հաստատուն օր և կոչվում են ոչ շարժական, կայուն տոներ:

 

Զատիկը արևմտյան քրիստոնյաների մոտ


Հավատացյալների համար Զատիկը (Easter) Քրիստոսի հարության տոնն է: Բայց այս տոնի արմատները շատ խորն են և կապված են մեռնող և հարություն առնող բնության նախաքրիստոնեական աստվածների հետ, որ երկրպագվում էին դեռ Հին Արևելքում: Իր էությամբ դա գարնանային տոն է՝ զարթնող բնությանը նվիրված, որը եվրոպական հողի վրա հարմարեցվեց քրիստոնեական գաղափարներին:


Կիրակի առավոտյան` աստծուն ծառայելուց հետո, երեխաները և երիտասարդները տնից տուն են գնում՝ երգելով ու շնորհավորելով, նման ամանորյան տաղերին: Զատիկի խաղերից առավել տարածված է գունազարդված ձվերով խաղը: Դրանք նետում են միմյանց վրա, գլորում հարթությունով, կոտրում: Ներկած ձվերով փոխանակվում են ընտանիքի անդամները, հարազատները, ծանոթները, կնքահայրերն այն տալիս են իրենց սաներին, աղջիկները՝ սիրելիներին, արմավենու ճյուղերի դիմաց:


Զատիկի ողջ շաբաթվա ընթացքը նվիրվում է եկեղեցիներում աստծուն ծառայելուն, փողոցներում շարունակվում են կրոնական թեմաներով ներկայացումներ կատարվել:


 Լյութերյան Զատիկ


Նրան մոտ էլ Զատիկը քրիստոնեական գլխավոր տոնն է, քանի որ ողջ քրիստոնեական հավատը հիմնվում  է Քրիստոսի հարության փաստի վրա: Սա նաև ամենահին քրիստոնեական տոնն է: Կան տոնակատարության հստակ նկարագրություններ և փաստեր՝ սկսած երկրորդ դարի կեսերից: Դա եղել է ամենահին զատիկյան տոնը` Հիսուսի պատվին, անքուն գիշերից մինչև առավոտ, երբ կատարվեց հաղորդությունը:


Այս տոնը միավորում է կյանքը և հարությունը, խաչը և Քրիստոսի սուրբ Համբարձումը, և դա արտահայտվեց Հին եկեղեցու Զատիկ (եբր. Pesach, passa = անցում) հասկացության միջոցով, այսինքն` այն եղել է Հիսուսի անցումը` կյանքի, և դրանով իսկ մարդկության փրկությունը մահից:


Լյութերականության մեջ Զատիկի գիշերը մնացել է որպես քրիստոնեական Զատիկի շաբաթի սկիզբ, և այսօր եկեղեցական տարվա ամենաբարձր կետն է: Զատիկին աստծուն ծառայելը սկսվում է Զատիկի շաբաթից՝ կեսգիշերից քիչ առաջ: Այստեղ մեծ ուշադրություն են դարձնում ջրին և կրակին:


Մութ վիճակում եկեղեցի են մտցնում մեկ վառված մոմ՝ զարդարված հունարեն α (ալֆա) և Ω (օմեգա) տառերով, որոնք հունական այբուբենի առաջին և վերջին տառերն են: Համաձայն Քրիստոսի խոսքերի (Ես եմ ալֆան և օմեգան, ես եմ սկիզբը և ավարտը)` դա խորհրդանշում է, որ նրա ձեռքերում է յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի սկիզբն ու ավարտը: Իսկ Ալթայի որոշ գյուղերում երկար ժամանակ կար Հուդայի խրտվիլակն այրելու սովորույթ, որը դավաճանեց Քրիստոսին:


Հիսուսի հարության և նոր կյանքի սկզբի ուրախության մեջ իր տեղն է գտել երեխաներին, ընկերներին, հարազատներին, ծանոթներին և անծանոթներին  Զատիկի առավոտը նվեր տալու և նվերներ ստանալու սովորույթը: Երեխաներն այդ առավոտ փնտրում են ծնողների թաքցրած նվերները՝ Զատիկի ձու-նվերները, խաղում զատիկյան խաղեր: Որպես կանոն, դա ձվերի ներկելն է ամենատարբեր գույներով և երանգներով: Գերմանիայում, օրինակ, գեղանկարչության նման հմտությամբ աչքի են ընկնում սերբ նկարիչները: Ձվի հետ մեկտեղ, որպես նվեր, կարող է թաքցված լինի նաև որևէ մանրուք՝ նրբաքուղ, հերակալ, մանր շինվածքներ և այլն: Օրվա երկրորդ մասը սովորաբար ուղեկցվում է համերգով:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://nabat.org
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մայիսի 17-ը` Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:
Մայիսի 17-ը` Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օր:

Հոմոֆոբիա տերմինն առաջացել է հունարեն homо- միանման և  phоbos- վախ բառերից: Այս տերմինը շրջանառության մեջ է դրվել 1972 թ.: Մինչ այդ երևույթը, որն այսօր կոչվում է հոմոֆոբիա, հասարակական նորմա էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 15-ը` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր
Մայիսի 15-ը` ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի համաշխարհային օր

ՄԻԱՎ վարակի համաճարակն իր ներգործությամբ և կործանարար չափերով աշխարհում արտակարգ իրավիճակ է ստեղծել: Առաջին անգամ արձանագրվելով 1981թ.-ին ԱՄՆ-ում, այսօր ՄԻԱՎ վարակը տարածվել է բոլոր մայրցամաքներում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 13-ը Հայաստանում Համբարձման օրն է
Մայիսի 13-ը Հայաստանում Համբարձման օրն է

Համբարձումը Հայաստանում որպես տոն հաստատվել է IV-V դարերում և տոնվում է Սուրբ Զատիկից քառասուն օր անց: Հարություն առնելուց հետո Քրիստոսը դեռ քառասուն օր երևաց աշակերտներին ու Աստծո Արքայության մասին խոսեց...

Ամեն ինչ տոն օրերի մասին Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 11-ը Մայրերի օրն է
Մայիսի 11-ը Մայրերի օրն է

Ամեն տարի մայիսի երկրորդ կիրակի օրը եվրոպական շատ երկրներում, ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում և Ճապոնիայում նշվում է ամենալուսավոր և ամենաբարի տոներից մեկը՝ Մայրերի օրը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է
Մայիսի 9-ը Հաղթանակի օրն է

Պատերազմը միշտ անսպասելի է սկսվում, թեև մեկ սերունդ հետո պատմաբանների համար այն անխուսափելի է թվում: 1941թ. սկսեց ամենասարսափելի, ամենամոտիկ, ամենաթանկ Հայրենական Մեծ պատերազմը: Ասում են, առանց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 8-ը՝ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օր
Մայիսի 8-ը՝ Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օր

Կարմիր Խաչի և Կարմիր Կիսալուսնի համաշխարհային օրը (World Red Cross and Red Crescent Day) նշվում է ամեն տարի մայիսի 8-ին և հաստատվել է շվեյցարացի գործարար, հասարակական գործիչ և հումանիստ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է
Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է

Մեզ մոտ հաշմանդամներ են անվանում, Արևմուտքում՝ առողջության սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Մայիսի 5-ին միջազգային հանրությունը նշում է Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 5-ը՝ Մանկաբարձուհու միջազգային օր
Մայիսի 5-ը՝ Մանկաբարձուհու միջազգային օր

Մայիսի 5-ին իրենց մասնագիտական տոնը նշում են մարդիկ, ում հոգատար ձեռքերի շնորհիվ մեզնից շատերն են ծնվել: Ավելի քան երկու տասնամյակ շարունակ մայիսի 5-ը համարվում է Մանկաբարձուհու միջազգային...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 3-ը՝ Արևի համաշխարհային օր
Մայիսի 3-ը՝ Արևի համաշխարհային օր

Արևը Երկրին ամենամոտ գտնվող աստղն է, մնացած բոլորը մեզանից գտնվում են անսահմանորեն հեռու: Օրինակ` մեզ ամենամոտ գտնվող աստղ Պրոքսիման՝ Ալֆա Ցենտավրի համակարգից, Արևից 4,22 լուսային տարի հեռավորության...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 3-ին նշվում է Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը
Մայիսի 3-ին նշվում է Ասթմայի դեմ պայքարի համաշխարհային օրը

Ամբողջ աշխարհում ավելի քան 150 միլիոն մարդ տառապում է բրոնխիալ ասթմայից: Հանրության ուշադրությունը բրոնխիալ ասթմայով հիվանդացության աճի խնդրի վրա հրավիրելու նպատակով, 1998 թվականից սկսած, ամեն մայիս ամսվա...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 2-ը ասթմայի համաշխարհային օրն է
Մայիսի 2-ը ասթմայի համաշխարհային օրն է

Յուրաքանչյուր տարի մայիսի առաջին երեքշաբթի օրը նշվում է Ասթմայի համաշխարհային օրը, որը հռչակվել է ԱՀԿ-ի կողմից և անցկացվում է ՙԱսթմայի դեմ գլոբալ նախաձեռնության՚ (Global Initiative for Asthma – GINA) հովանու ներքո: Ամենամյա միջոցառման...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Մայիսի 1-ը տոն՝ նվիրված աշխատանքին (Աշխատանքի օր)
Մայիսի 1-ը տոն՝ նվիրված աշխատանքին (Աշխատանքի օր)

Աշխարհի շատ երկրներում մայիսի 1-ին Աշխատանքի միջազգային օրն է նշվում, որն ի սկզբանե Աշխատավորների համերաշխության միջազգային օր անվանումն էր կրում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 28-ը Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր
Ապրիլի 28-ը Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր

Ամեն տարի ապրիլի 28-ը Ռուսաստանում նշվում է որպես Քիմիական վտանգից մարդու իրավունքների  պայքարի օր կամ Քիմիական անվտանգության օր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 28` Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր
Ապրիլի 28` Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը  (International Labour Organization, ILO, հայերեն՝ ԱՄԿ) ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է  հայտարարել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Ապրիլի 27-ը՝ Անասնաբույժի միջազգային օր
Ապրիլի 27-ը՝  Անասնաբույժի միջազգային օր

Ապրիլի 27-ին իրենց տոնը նշում են ամենաբարի մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ անասնաբույժները: Բժիշկները, ովքեր բուժում են թռչուններին և կենդանիներին, իհարկե, չեն սպասում իրենց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ